կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-06 20:41
Հասարակություն

«Ցանկանում եմ, որ Արաբկիրի բնակչությունը համախմբվի ու սրտացավ լինի իր բնակավայրի հանդեպ». Հովհաննես Վարդանյան

«Ցանկանում եմ, որ Արաբկիրի բնակչությունը համախմբվի ու սրտացավ լինի իր բնակավայրի հանդեպ». Հովհաննես Վարդանյան

Ճշտապահություն, կարգ ու կանոն, հարգանք ու առաջընթացի կամք: Երկու տարի առաջ աշխարհայացքի և կյանքի այսպիսի ռիթմ որդեգրեց Արաբկիր վարչական շրջանը նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Վարդանյանի ղեկավարությամբ: Արցախյան ազատամարտի բովում ձևավորված ուրույն կենսագրությունը, ուժային կառույցներում ունեցած փորձը, բնական է, կուռ ու հստակ ուղի կանխատեսեցին Արաբկիրի համար՝ հետընթացը դարձնելով չկիրառվող հասկացություն, իսկ առաջընթացն ու համաչափ զարգացումը գործունեության նպատակ: Ներկայիս Արաբկիրի մշակութային, սոցիալական և վերականգնողական բուռն ընթացքը հուշում է՝ գաղափարից դեպի իրականություն տանող ճանապարհը կամքն է, խոսքի և աշխատանքի համարժեքությունը:

«Վարկանիշ» ամսագրի հետ զրուցել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Վարդանյանը: 

-Պարո՛ն Վարդանյան, ղեկավարում եք Արաբկիրը՝ Երևանի ամենախոշոր ու ամենից ավելի ուշադրության կենտրոնում գտնվող համայնքներից մեկը: Նախ խոսենք համայնքում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին

-Արաբկիր համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը շատ են, դրանց մի մասն ընթացքի մեջ է, մյուսները՝ նախապատրաստական փուլում: Յուրաքանչյուր արաբկիրցու խնդիրն իմ խնդիրն է: Մենք կարևորում ենք հետևողական աշխատանքը, որպեսզի համայնքին ու բնակչին անհանգստացնող հարցերը չլուծված չմնան: Ես այն մարդկանցից եմ, ում համար համայնքի խնդիրներով զբաղվելը ոչ թե աշխատանք է, այլ հաճելի գործընթաց: Հենց սա է մեր հաջողության գրավականը: Մենքսիրում ենք Արաբկիրը և պատրաստ ենք ամեն բան անել, որպեսզի արաբկիրցին իրեն ապահով, հարմարավետ ու լավ զգա:

 -Վերջերս Դուք ճանաչվել եք լավագույն թաղապետ: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը, և ինչո՞վ է պայմանավորված բնակիչների սերն առ Ձեզ:

 -Պարզապես սիրով եմ կատարում իմ պարտականությունները, իմ առօրյա աշխատանքը, իսկ գնահատում են բնակիչները: Արաբկիրն իմ տունն է, իսկ արաբկիրցին՝ իմ ընտանիքը: Իմ և թիմիս այս աշխարհայացքի շնորհիվ է ձևավորվել ժողովրդի սերը, հարգանքը մեր կատարած աշխատանքի նկատմամբ: 

 -Վայելելով արաբկիրցիների սերը և հարգանքը՝ արդյոք կցանկանայիք հետագայում Ձեզ տեսնել այլ պաշտոնում:

 -Տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ բազում գործառույթներով: Հիմա, երբ երկու տարի է, ինչ զբաղեցնում եմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, ցանկանում եմ անել ամեն բան, որպեսզի կարողանամ հնարավորինս արդարացնել բնակիչների և, ինչու ոչ, նաև իմ սպասելիքները: Չափազանց պահանջկոտ եմ իմ աշխատանքի նկատմամբ և չեմ ցանկանում, որպեսզի որևէ գործ կամ ծրագիր ինքնանպատակ լինի: Թիմային աշխատանքով ջանում ենք հասնել այն բանին, որ մարդկանց սպասելիքները չանտեսվեն:

 -Երկու տարի է արդեն ղեկավարում եք Արաբկիր համայնքը: Ի՞նչ փոփոխություններ են եղել այս ժամանակահատվածում, և արդյոք Ձեզ գոհացնում է այժմյան Արաբկիրը:

 -Իմ ղեկավարման տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազում ծրագրեր, լուծվել են բազմաթիվ խնդիրներ՝ կանաչապատում, այգիների կառուցում, բակային տարածքների վերանորոգում® Կարող եմ երկար թվել, սակայն դրանից կարևոր է արաբկիրցիների գնահատականը և սերը: Երկու տարին մեծ ժամանակահատված չէ, սակայն մեր աշխատանքների շնորհիվ Արաբկիրը նորշունչ է ստացել: Փորձել ենք այս ընթացքում այն ավելի հարմարավետ դարձնել: Դեռ շատ ծրագրեր ունենք, սակայն դրանց մասին վաղ է խոսել: Կատարած աշխատանքների մասին պետք է խոսեն արդյունքները:

 -Ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ բացթողումը Ձեր պաշտոնավարման օրոք:

 -Այս ընթացքում լուծվել են բազմաթիվ հարցեր ու խնդիրներ, սակայն չենք կարողացել խուսափել նաև բացթողումներից: Այդ իսկ պատճառով շատ ավելի մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ սկսեցի աշխատել, որպեսզի շտկեմ բոլոր թերությունները: Երբ համայնքի բնակիչը տեսնում է, որ ղեկավարը սրտացավորեն և մեծագույն նվիրումով է աշխատում, ինքն էլ է փորձում լումա ունենալ համայնքի կայացման մեջ: Իմ մեծագույն ցանկությունն է, որպեսզի համայնքի բնակչության մտածողության մեջ ամրապնդվի համախմբվածության, հավատքի և սրտացավության գաղափարն իրենց բնակավայրի հանդեպ:

 -Յուրաքանչյուր ղեկավար ունիոճի կարևորագույն տարրեր, արտաքին և ներքին առանձնահատկություններ, անցյալից դրվագներ, ծագում: Ո՞րն է է Ձերուժի գաղտնիքը:

 -Բնութագրելով ինքս ինձ՝ պետք է ասեմ, որ արտաքուստ թափանցիկ, ներքուստ՝ համբերատար մարդ եմ: Համբերատարության շնորհիվ միայն կարելի է աշխատել մարդկանց հետ, թիմային աշխատանքում հաջողության հասնել: Կարծում եմ՝ իմ մասին այդպես կարտահայտվեն հարազատներս ումտերիմներս, մարդիկ, ովքեր վաղուց կամ նոր են ինձ ճանաչում:

-Քաղաքական-հասարակական հայտնի գործիչները Ձեզ բնութագրում են որպես հավաքական հատկանիշների կրող, պատասխանատու, հավատարիմ ուլուրջ անհատ: Հերոս, փրկիչ, իմաստուն. ղեկավարին բնորոշ այս կերպարներից ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:

 -Եթե ղեկավարվել, ապա միայն իմաստուն մարդու կողմից: Ինքնագովություն չէ, սակայն թվարկված բնորոշումներից ինձ հատկապես իմաստուն հատկանիշն է հոգեհարազատ:

 -Արաբկիրը Երևանի կենսագործունեությունն ապահովող ամենակենսունակ և բազմամարդ վարչական շրջանն է: Հաճախ Ձեր խոսքում նշում եք «իմ արաբկիրցի»: Ո՞րն է արաբկիրցու ու առհասարակ հայի առանձնահատկությունը Ձեզ համար:

 -Ապրել եմ, ապրում եմ և շարունակելու եմ ապրել Արաբկիրում: Այն Երևանի իմ ամենահարազատ վայրն է: Արաբկիրում նաև իմ երեխաներն են ապրում «իմ արաբկիրցիները»: Ջանում եմ այնպես ապրել, ղեկավարել ու արարել, որպեսզի նրանք երբեք գլուխ չխոնարհեն իմ քայլերի համար:

 -Արցախյան պատերազմի բովով թրծված, ուժային կառույցներում կենսագրական ուրույնուղի անցած գնդապետ, քաղաքական գործիչ եք: Սկզբունքներ, կանոններ, որոնք ինքներդ եք այս ընթացքում սահմանել Ձեզ համար՝ և' որպես ղեկավար, և' որպես անհատ:

 -Թե' որպես ղեկավար, թե' որպես քաղաքացի սկզբունքը մեկն է՝ լինել պատվախնդիր, արդար ու անդավաճան:

 -Որպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավար՝ աչքի եք ընկնում բնակիչների հետ երկխոսությամբ, սոցիալական ծրագրերի իրականացմամբ, հնի ունորի համադրական մոտեցմամբ: Արդյունքը գոհացնո՞ւմ է:

 -Իմ գործունեության ընթացքում գրանցված արդյունքները բավարար են, սակայն լավագույնին, առավելագույնին հասնելու համար անելիքները շատ են: 2018թ.-ին իրագործելու բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք կյանքի են կոչվելու ամբողջությամբ: Արժանավայել լուծում են գտելու բոլոր այն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել քաղաքապետի գլխավորությամբ և քաղաքական թիմի ՀՅԴ կուսակցության կողմից: Մինչև 2020 թվականը մեր առջև դրված բոլոր ծրագրերը իրագործվելու են պատշաճ կերպով:

 -Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ: Վերջերս Ձեզ շնորհվեց «Տարվա լավագույն թաղապետ» տիտղոսը, ի՞նչ զգացողություն ունեցաք:

 -Ուրախ եմ ՙՏարվա լավագույն թաղապետ՚ կոչմանն արժանանալու համար: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում International Media Holding-ին և նրա նախագահ Արման Վարդանյանին: Այդ գնահատականը ձևավորվել է սոցիոլոգիական հարցումների հիման վրա, ինչը ես անչափ կարևորում եմ: Իսկապես հաճելի անակնկալ էր. բոլոր պարգևատրումներն էլ, մրցանակներն էլ ոգևորող են, քանի որ դրանք խոսում են արածդ աշխատանքը գնահատելու մասին: Լավագույն թաղապետի կոչումը որքան հաճելի է, այնքան էլ պարտավորեցնող:

 -Ձեր երազանքը՝ Արաբկիրը տեսնել...

 -Ապագայի Արաբկիրը պետք է լինի ավելի բարեկարգ,  իսկ արաբկիրցին՝ համախմբված ու բարեկիրթ: Այսպիսինն է իմ ցանկությունն ու նպատակը:

 -Ի՞նչն է Ձեր «աքիլլեսյան գարշապարը»...

 -...(Ժպտում է): Ինձ հարիր չէ թուլություն ցուցաբերել:

 -Սիրելի գիրք, որը հաճախ եք վերընթերցում:

 -Ամենաիմաստուն ու բժշկողՍուրբ գիրքը՝ Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը»:

 -Մասնագիտությամբ լինելով իրավագետ՝ ի՞նչ բացթողումներ կան վարչական կառույցների ղեկավարման համակարգում:

 -Աշխատող ղեկավարի աշխատակազմում բացթողումներ գրեթե չպետք է լինեն: