Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
-Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:
-Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:
-Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:
-Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:
- Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:
-Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:
Արձանագրված դրական զարգացումները.
- 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
-Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:
-Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:
-Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը: