կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-24 21:55
Քաղաքական

Տեղի ունեցավ բաց քաղաքացիական խորհրդի նիստը

Տեղի ունեցավ բաց քաղաքացիական խորհրդի նիստը
Այսօր ազատության հրապարակում տեղի ունեցավ բաց քաղաքացիական խորհրդի նիստը, որի բացումն ազդարարեց  Րաֆֆի Հովհաննիսյանը և խոսքը տվեց օրվա բանախոսներ Արկադի Վարդանյանին և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանին։

Երկու բանախոսների ելույթների հիմնական «մեխն» այն էր, որ ստեղծված քաղաքական բոլոր խնդիրներին կարող է լուծում տալ ժողովուրդը։


Արկադի Վարդանյանը ասաց, որ ինքն այսօր մեր երկիրը տեսնում է այնպիսին, ինչպիսին տեսնում էր սրանից 25 տարի առաջ։ Նա կանգ առավ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված որոշ դրույթների վրա։ «Օրինակ՝ մեր երկիրը իրավական, սոցիալական երկիր է, բայց երկուսն էլ կեղծ են: Մենք տեսնում ենք, թե ինչպես է տառապում մեր ժողովուրդը»,– ասաց նա։


«Հարուստները շարունակում են հարստանալ, իսկ աղքատների քանակն ավելանում է։ Արտագաղթը շարունակում է, իսկ դա նշանակում է արյան կորուստ»,– նկատեց նա և հավելեց. «Ես կուզեի, որ տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները ժողովրդի ձեռքին լինեին։ Բայց մի քանի ընտրյալներ այսօր վխտում են իրենց հարստության մեջ, իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը սոցիալական ծանր վիճակի մեջ է»։


Վարդան Խաչատրյան խոսքով, երբ ամեն անգամ  Հայաստանից գնում են մարդիկ, նշանակում է, որ պետականությունը կրողները լքում են երկիրը, և եթե շարունակվի այս արտագաղթը, դժվար է լինելու լուծել շատ ավելի ֆունկցիոնալ հարցեր։


Արդյո՞ք ներկա իշխանությունը պատրաստ է ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին: Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ իշխանությունը պատրաստ չէ գնալ զիջումների, և դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է կանգնի, իսկ եթե ժողովուրդը կանգնած է, չի կարող պետականությունը վտանգված լինել»։