կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 22:19
Քաղաքական

Ապրիլի երկուսին լուրջ քննություն ունենք հանձնելու. տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը

Ապրիլի երկուսին լուրջ քննություն ունենք հանձնելու. տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը

Քիչ առաջ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն սկսեց գեղեցիկ սեռին ուղղված ջերմ շնորհավորանքներով:

Այնուհետև ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ և նախընտրական շտաբի համատեղ նիստը:

Լրագրողները Շարմազանովին հարց ուղղեցին ՀՀԿ-ի՝  նախընտրական քարոզարշավին առնչվող՝ «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակին, որը վերջին օրերին քննարկման թեմա էր դարձել:

«Նման ուշադրության արժանանալը  խոսում է այդ տեսահոլովակի հաջողության մասին: Եթե հանրությունն այդ մասին խոսում է, ուրեմն տեսահոլովակն իրրականացրել է իր քարոզչական նպատակը», – նշեց Շարմազանովը :

Լրագրողների հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին է ՀՀԿ-ն մրցակից համարում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ իրենց կուսակցությունը չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի:
Անդրադառնալով սոցհարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է, Շարմազանովը պատասխանեց՝ դեռ ժամանակ կա և  դեռ ՀՀԿ-ն իր գաղափարների ու ծրագրերի մասին կիրազեկի հանրությանը և ապրիլի երկուսին միայն պարզ կդառնա ամեն բան:

«Ապրիլի երկուսին մենք լուրջ քննություն ունենք հանձնելու», – նշեց Էդուարդ Շարմազանովը: