կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-23 10:31
Քաղաքական

Քաղաքացիական ֆորումի ″հռետորների″ անհրաժեշտություն կա

Քաղաքացիական ֆորումի ″հռետորների″ անհրաժեշտություն կա

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները՝ Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա՝ տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար:

 

Այդ գործով զբաղվում է Անդրիաս Ղուկասյանը. նա հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչներին, որոնք դեռևս չեն արտահայտել իրենց կողմնորոշումերը, բացատրական աշխատանք է տանում իրենց շարքերում ներառելու, նաև ելույթ ունենալու, սեփական տեսլականներն Ազատության հրապարակին հաղորդելու համար:

 

Սակայն, ըստ նույն լավատեղյակների, իրական «ուղեղային կենտրոնի» միջուկը կազմում են Աշոտ Մանուչարյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Դանիելյանը, որոնք համագործակցում են և Անդրիաս Ղուկասյանի, և Վարդան Օսկանյանի, և «Սիվիլնեթի», և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Այդ խմբի հետ է կապվում նաև Սմբատ Այվազյանի անունը, նրա գրասենյակում է երբեմն-երբեմն հավաքվում Րաֆֆիին աջակցող այս խումբը, որի անդամները նախապատրաստում են ապրիլի 9-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիայի դետալները, որպեսզի ողջ «Երևանն ու նրա փողոցներն այդ օրը եռան, արթնանան, մասնակցեն քաղաքացիական անհնազանդության մարաթոնին»:

 

Ի դեպ, վերջիններս մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ իրենց համար ոչ միայն արդյունքը, նաև գործընթացն է հետաքրքիր: