|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի 19-ամյա որդին՝ Արկադին, որոշել է հետեւել հոր օրինակին և խոշոր գործարար դառնալ: Նա խոշոր մասնաբաժին կունենա Արևմտյան Սիբիրում գտնվող Կոլտոգորյան նավթահանքում. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արկադի Աբրամովիչը, չնայած երիտասարդ տարիքին, ղեկավարում է ARA Capital ներդրումային ընկերությունը։ 2011-ի ապրիլին ARA-ն 3 մլն դոլարով գնել է Zoltav Resources Inc-ի 26%-ը: Այժմ Zoltav Resources Inc-ը պատրաստվում է հայտարարել 26 մլն դոլարով CenGeo ընկերության գնման մասին, որին պատկանում է Կոլտոգորյան նավթահանքը։