կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 10:12
Քաղաքական

Ծառուկյանը լայն բացում է քսակը. ՛՛Ժողովուրդ՛՛

Ծառուկյանը լայն բացում է քսակը. ՛՛Ժողովուրդ՛՛

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ Ծառուկյանն ընտրությունների՝ իր կուսակցության բոլոր պատասխանատուներին ասել է, թե որեւէ անլուծելի խնդիր չկա, որեւէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, եւ ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք: Ըստ թերթի աղբյուրների՝ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երեւանի ավագանու ընտրություններին: