|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարներն որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։
Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ: