Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ օրերս Կապանում էր եւ հարցն էլ հենց այդտեղից է բերել: Պատգամավորի հարցն այն մասին էր, որ Կապանի կենտրոնում երիտասարդ ընտրանիքների համար նախատեսված շենքերի հիմքը փորվել են, մի քանի ամիս աշխատել են, բայց աշխատանքները կարճ ժամանակ անց դադարեցվել են: Բոլորովին վերջերս էլ շինտեխնիկայի մնացորդները հավաքել եւ տարել են: Մարդիկ հերթագրվել են տների համար, եւ արդեն չորրորդ տարին է անցել, բայց խնդիրը չի լուծվում, մինչդեռ շենքը հաջորդ տարի արդեն շահագործման պետք է հանձնվեր: Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվել եւ ի՞նչ քայլեր պետք է արվեն:
Ի պատասխան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ հարցը կուսումնասիրվի եւ շատ շտապ գրավոր պատասխան կտրվի:
«Շատ խելացի եւ կշռադատված պատասխան էր»,- հեգնեց Աղվան Վարդանյանը: