Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ բացի «Ժառանգությունից», Աժ նախագահ Հ. Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը հետընտրական իրադարձությունների վերաբերյալ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ կազմել են հայտարարության նախագիծ, որի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կարող է խորհրդարանի արտահերթ նիստ լինել: Ըստ նրա, նախագծում կա առաջարկ՝ քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցը: ՀՀԿ-ն սպասում է մյուս խմբակցությունների առաջարկներին:
«Դա կարող է ընթացակարգ ապահովել երկխոսության համար: Քաղաքական դաշտը երկխոսությունների դաշտ է, կամ լինում ես այդ դաշտում կամ լուսանցքում ես մնում: Վաղը մենք առաջարկությունները կնայենք, հաջորդ օրը նորից կքննարկենք, տեսնենք, արդյունքները ինչպիսին կլինեն»,- ասաց նա:
«ՀԺ» հարցին, թե «ժառանգությունն» է հետընտրական գործընթացների առանցքում, ինչպե՞ս եք առանց նրանց քննարկելու, Սահակյանը պատասխանեց. ««Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում: Դա նաև քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ: Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»:
Նշենք, որ առաջարկները պետք է ընդունվեն կոնսենսուսով, և եթե «Ժառանգությունը» դեմ լինի, դրանք չեն ընդունվի: