|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն զոհերի հիշատակը, ովքեր սպանվել են 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ: Դա 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է, որի ընթացում ավելի քան 1 միլիոն հայ ենթարկվել է բռնության, բռնաբարության, սպանվել և բռնի տեղահանվել:
Նյու Յորքում և ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ պատմական վերքն ավելի է խորանում Թուրքիայի` Ցեղասպանությունը չճանաչելու պատճառով: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժե կրկնել այս ցավալի տարելիցի օրը»,- գրել է քաղաքապետը եւ հավելել, որ այս ծանր հանցագործության հարցը չի կարող փակվել, եթե մենք այն իր անունով չկոչենք:
«Թուրքիայի համարձակ նոր սերունդը, որը դեմ է գնում այդ ողբերգությունը ժխտողներին, հուսադրում է, որ վաղուց հասունացած արդարությունը և հաշտեցումը կյանքի կկոչվեն»,- նշել է Նյու Յորքի քաղաքապետը: