|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հավաստի տեղեկություն ենք ստացել այն մասին, որ բոլոր այն զինվորներին, ովքեր Երևանի գրանցում ունեն, 2013թ. մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հնգօրյա արձակուրդ է տրվելու: Նրանց հրահանգ է տրվել, որ պետք է պարտադիր մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին և բնականաբար, քվեարկեն հանրապետական կուսակցության օգտին:
Նույն հրահանգը տրվել է նաև սպայակազմին: Երեկ արդեն գրել էինք, որ հանրապետականները Երևանում նաև սկսել են տնետուն օպերացիան՝ բնակիչներից անձնագրի տվյալներ հավաքելով: Արձանագրենք, որ ավանդական մեթոդները ՀՀԿ-ն այս անգամ վաղ է գործի դրել: Երեկ էլ ՀՀԿ խորհրդի նիստից հետո է. Շարմազանովը արձագանքել է նախօրեի մեր հրապարակմանը («Տարոնին չընտրեք, Սեդրակը կգա») և հայտարարել, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել Երևանը և «ունի բոլոր շանսերը ճիշտ, լուրջ, համախմբված աշխատելու դեպքում մայիսի 5-ին ստանալու երևանցիների քվեն»»: