| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն, զորակոչի են ենթակա 18-ից 30 տարեկան քաղաքացիները (բացառությամբ մինչև 2023 թվականի ավարտը 27 տարին լրացածների և 28 կամ 29 տարեկանների, որոնք գտնվում են պահեստում):
«2024 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը իրականացնել պահեստում չգտնվող և զինվորական ծառայության զորակոչի ենթակա Ռուսաստանի Դաշնության 18-ից 30 տարեկան քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը՝ 150 000 մարդու թվաքանակով»,- ասվում է հրամանագրում։
Հրամանագրով նաև կարգադրվում է զինվորական ծառայությունից ազատել այն զինվորներին, նավաստիներին, սերժանտներին և ավագներին, որոնց զորակոչի ժամկետը լրացել է։ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, տարածաշրջանային իշխանություններին և զորակոչային հանձնաժողովներին վստահված է զորակոչի շրջանակներում ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունների իրականացումը:
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել զորակոչի տարիքի վերին շեմը մինչև 30 տարեկանը բարձրացնելու օրենքը։
Բացի այդ, ՏՏ հավատարմագրված ընկերություններում աշխատող քաղաքացիներին մինչև 30 տարին լրանալը տարկետում է տրվում զինվորական ծառայության զորակոչից։