կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 12:25
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը` Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում հավաքվածների առջեւ ելույթից առաջ Րաֆֆի Հովհաննիսյան մինչև վերջ կատարեց ՀՀ օրհներգը: Նրան միացան ու ձայնակցեցին նաև հավաքվածները:

 

Երգից հետո տևական ժամանակ Հովհաննիսյանը, բռունցքը պարզած, ողջունում էր ժողովրդին: Վերջապես նա խոսեց` ասելով. «Ո'չ կեղծ երդումներին, ո'չ կեղծ վեհափառներին, կեցցե' Հայաստանը»:

 

«Մենք այսօր կեղծ երդում չենք տալու, մենք միասին  տալու ենք Հայաստանի, մեր օրենքի, մեր իրավունքի, մեր Նժդեհի, մեր Լեոնիդի և Մոնթեի, մեր երեխաների երդումը: Իշխանությունը պատկանում է ժողովրդին և այս երիտասարդներին, այս հրապարակին:

 

Հարգելի' հայերնակիցներ, հարգելի' քաղաքացիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, դուք հաղթել ենք փետրվարի 18-ին: Այսօր Աստված իր լույսն իջեցնում է Հայաստանի վրա, Ազատության հրապարակի, մեր եղբայրների, մեր քույրերի, մեր երեխաների վրա, որ մենք դառնանք արժանապատիվ, հավատացյալ քաղաքացիներ: Ուզում եք` երդվեք, բայց մենք ազատված ենք ձեր երդումներից, ձեր ճիրաններից»: