կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 00:23
Հասարակություն

Մեքենան շրջվել է

Մեքենան շրջվել է
<!-- /* Font Definitions */ @font-face {font-family:Sylfaen; panose-1:1 10 5 2 5 3 6 3 3 3; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:67110535 0 0 0 159 0;} @font-face {font-family:"Cambria Math"; panose-1:2 4 5 3 5 4 6 3 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1107304683 0 0 415 0;} @font-face {font-family:"Arial Armenian"; panose-1:2 11 6 4 2 2 2 2 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:3 0 0 0 1 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-unhide:no; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; margin:0in; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; mso-bidi-font-size:12.0pt; font-family:"Arial Armenian","sans-serif"; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-bidi-font-family:"Times New Roman";} .MsoChpDefault {mso-style-type:export-only; mso-default-props:yes; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:Calibri; mso-fareast-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} .MsoPapDefault {mso-style-type:export-only; margin-bottom:10.0pt; line-height:115%;} @page Section1 {size:8.5in 11.0in; margin:1.0in 1.0in 1.0in 1.0in; mso-header-margin:.5in; mso-footer-margin:.5in; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} -->

Երեկ` ժամը  22.41-ին Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 53 հասցեում գտնվող Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրացող ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ եւ  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չպարզված հանգամանքներում «Կիլիկիա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Տ  7836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե հենապատին և թեքվել կողքի:

Փրկարարները  ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1975թ.-ին ծնված Արթուր Գրիգորյանին և ուղևորներ,1959թ.-ին ծնված Արուսյակ Հարությունյանին և 1962թ.-ին ծնված Վարդուհի Գրիգորյանին, որոնք տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:

  Փրկարարների ուժերով ավտոմեքենան անվնաս դուրս է բերվել երթևեկելի մաս: