կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 15:06
Հասարակություն

Չքաղաքականացնել. Արմեն Զ. Սարգսյան

Չքաղաքականացնել. Արմեն Զ. Սարգսյան

ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան: Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանը եղբայրները` Արամ եւ Արմեն Սարգսյանները:

 

Ուշագրավ է, բայց նրանք ոչ միայն միջոցառմանն առանձին-առանձին եկան, այլ նաեւ ամբողջ ընթացքում Արամ Սարգսյանը առանձին կանգնած էր հետեւում: Նշենք, որ Եռաբլուր եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը:

 

Մինչեւ միջոցառման սկիզբը, Արմեն Սարգսյանը ջերմ զրուցում էր Կարեն Գրիգորյանի հետ: Նա իրեն հետեւող մի քանի լրագրողներին նախ խնդրեց եղբոր ծնունդը չքաղաքականացնել, հետո էլ նշեց, որ Կարեն Գրիգորյանի հետ կռվել են:

 

Մանրամասները` տեսանյութում: