Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճի՞շտ են լուրերը, որ նախընտրական շրջանում Թալինի ՀՀԿ շտաբի նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Արամյանը Ձեզնից բողոքել է Հովիկ Աբրահամյանին, որ խոչընդոտում եք քարոզարշավի ընթացքին, վերջինս 20 հոգու ներկայությամբ ասել է. «Էդ ինչպե՞ս ես խոսում պատգամավորի մասին,... ականջդ կկտրեմ»,- «Հրապարակ»-ը հարցրել է Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանին: «Նման բան չի եղել' ականջ պոկել-բան, 2-րդ' ես ո՞նց կարող էի «դեմ» աշխատել. անլուրջ խոսակցություններ են, իսկ մնացածը, ինչ որ ասվել է կամ չի ասվել, դա արդեն մեր ներքին խնդիրներն են. եղել են քննարկումներ եւ խոսակցություններ, բայց կոշտ-կոպիտ բան չի ասվել»: Չի՞ բողոքել Ձեզնից Արամյանը: «Էդ իրա խնդիրն ա՝ կբողոքի, թե չի բողոքի. չի եղել նման բան, շա՜տ լավ ընտրություններ են անցկացվել, շա՜տ լավ արդյունքներ են եղել»: Այ, որ վատ արդյունքներ լինեին, Արամյանին գործից կհանեին, Ձեր սիրտն էլ կհովանար երեւի: «Իմ սիրտը վառված չի, ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, հիմա էլ պատգամավոր եմ»: