կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 20:13
Հասարակություն

Ականջդ կանչի, անշահախնդիր ուսուցիչ

Ականջդ կանչի, անշահախնդիր ուսուցիչ

Որքան էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նույն գերատեսչության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի շուրթերով հերքում է դպրոցներում վճարովի պարապմունքների փաստը, այնուամենայնիվ, հանրակրթական դպրոցներում ուսուցիչները շարունակում են պարտադրել աշակերտներին իրենց մոտ հավելյալ պարապմունքների գնալ:

Օրինակ` Երեւանի մի շարք դպրոցներում սովորող մի քանի աշակերտների ծնողների հետ զրույցում yerkir.am-ին պարզ դարձավ, որ նախարարությունը միայն ճոխ-ճոխ խոսում է, իսկ աշակերտները տուժում են: «Այսօրվա դպրոցը ոչինչ չի տալիս, իսկ ծնողներն էլ ստիպված երեխաներին հավելյալ պարապմունքների են տալիս, որպեսզի գիտելիքներ ստանան»,- ասաց ծնողներից մեկը:

Թերթի զրուցակիցները նաեւ ներկայացրել են պարապմունքների համար գանձվող գումարների չափերը. օտար լեզվի (ռուսերեն եւ անգլերեն) 8 պարապունքի համար իրենք ստիպված են լինում վճարել 15 հազար դրամ, մաթեմատիկայի համար` 12 հազար դրամ, հայերենի համար` 10-12 հազար դրամ եւ այլն: