Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-03-03 13:48
Իրավական

Փականագործը դատապարտվեց գողության համար

Փականագործը դատապարտվեց գողության համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ն. Օհանյանի նախագահությամբ,  «Մեխ-Նորոգում» ՍՊ ընկերության  փականագործ Զոհրապ  Հակոբյանին պղնձե թափոնի գողության համար  դատապարտեց տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000  ՀՀ դրամի չափով: Գրում է «Փաստինֆո» գործակալությունը:


Ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, Զոհրապ Հակոբյանը՝ «տեղյակ լինելով Քաջարան քաղաքում գտնվող «Կաչկար» ՍՊ ընկերության արտադրամասում պղնձե թափոն լինելու մասին 2012 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում տանիքի օդափոխիչի անցքով պարանի միջոցով ապօրինի մուտք է գործել նշված արտադրամաս և  գողացել խոշոր չափի` 1 144 650 դրամ արժողության 585 կգ պղնձե թափոն»: Նրան  մեղադրանք էր առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝  շինություն ապօրինի մուտք  գործելով խոշոր չափերի գողություն:


Դատաքննության ընթացքում, սակայն,  մեղադրողի կողմից Զոհրապ Հակոբյանին  առաջադրված վերոհիշյալ մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-rդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շինություն ապօրինի մուտք գործելով  գողություն՝ արտադրամասից 125.775 ՀՀ դրամ արժողության 64.5 կգ պղնձե թափոն գողանալու համար: