Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք անչափահասներին մուրացկանության ու գողության դրդելու համար 23-ամյա Արմանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ապացուցված համարեց Արմանին առաջադրված մեղադրանքը:
Համաձայն դրա` նա, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած երեք տղաների` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու հանգամանքը, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Գործի նյութերի համաձայն` Արմանը տղաներից մեկի հետ ծանոթացել է ինտերնետային ակումբում, այնուհետև նրանց են միացել ևս երկուսը: Տղաներին ասել է, որ պետք է փող ճարեն, հավաքեն ու այնպիսի գործ դնեն, որ «բոլորի համար լավ լինի»: Իսկ հետո ավելի մեծ գումարներ կաշխատեն ու կկարողանան Ռոստով գնալ, որտեղ Արմանի ծնողներն են ապրում:
Արմանն իր ցուցմունքներում, սակայն, չի ընդունել, թե շահագործել է երեխաներին: Ավելին` նրա խոսքով, 2013 թվականի հունվարից մինչև մարտի 19-ը, երբ ծանոթացել ու շփվել է նրանց հետ, իր վարձակալած սենյակում օթևան է տրամադրել երեխաներին, նույնիսկ սնունդ ու հագուստ տվել:
Սակայն տղան ընդունեց, որ գործով անցնող մյուս մեղադրյալ` 18-ամյա Ալբերտին ինքն է դրդել գողություն կատարելուն: Ալբերտն ու անչափահաս տղաներից մեկը գողացել են 120 հազար դրամ արժողությամբ գազի բալոն և այն վաճառել 30 հազար դրամով: Ալբերտը համաներվել է և նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նշենք նաև, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արիս Բարսեղյանը դատարանին միջնորդել էր Արմանին դատապարտել 13 տարվա ազատազրկման: