|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկի բաց պատշգամբի՝ շենքի դրսի պատի հատվածում հայտնաբերվել են մարզական կոշիկների հետքերին նմանվող հետքեր:
Նույն օրը հաղորդում է ստացվել մի բնակչուհուց առ այն, որ անհայտ անձը փորձել է պատուհանից մուտք գործել իր բարեկամին պատկանող՝ նշված շենքում գտնվող բնակարան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնութունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: