Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ դիմեց հավաքված բազմությանն ու ասաց, որ այսուհետեւ ինքը միշտ առաջնորդվելու է ժողովրդի կամքով, ցանկությամբ, ու բոլոր քայլերի մասին անձամբ զրուցելու է հենց ժողովրդի հետ ու հարցնելու է նրանց կարծիքը:
Այնուհետեւ նա դիմեց հավաքվածներին եւ «հանրաքվե» կազմակերպեց. Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ հենց հրապարակում ժողովրդին ներկայացվի ապագա կառավարության կազմը: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց, թե արժե՞ Ազատության հրապարակում կառավարություն ձեւավորել:
Ժողովրդի արձաքանքից դատելով` նա խոստացավ, որե մի քանի օրից հրապարակում կսկսվի կառավարության ձեւավորումը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ եւս հիշեց ժողովրդական շարժմանը միացած քաղաքական ուժերին` ՀՅԴ-ին եւ այլն, ու խոստացավ, որ ինքն այլեւս չի կրելու «Ժառանգություն» կուսակցության տարբերանշանը ու հայտարարեց, թե բոլորը միասին պետք է տանեն իրենց հաղթանակը` մինչեւ յուրաքանչյուր գյուղ, քաղաք, Բաղրամյան 26…
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց առաջիկա օրերի օրակարգը` վաղը մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու ակցիա կլինի` նախ` հանրահավաք Ազատության հրապարակում, իսկ այնուհետեւ ծաղիկներ կդրվեն Մյասնիկյանի արձանի մոտ:
Իսկ մարտի 2-ին նա ժողովրդին կրկին հրավիրեց Ազատության հրապարակ, որտեղ, իր հավաստմամբ, կհավաքվեն մտավորականներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, եւ ազգի բռունցքը կերեւա: