կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 15:05
Քաղաքական

Գյումրի-Երեւան քայլերթ. նպատակը` ապրիլի 9-ի հաղթահավաք

Գյումրի-Երեւան քայլերթ. նպատակը` ապրիլի 9-ի հաղթահավաք

Մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ` քայլերթ է իրականացվելու Գյումրու Թատերական հրապարակից դեպի Երեւանի Ազատության հրապարակ: Ակցիայի մասնակիցները մասնակցելու են ապրիլի 9-ի հաղթահավաքին:

 

«Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների եւ պաշտոնական արդյունքների դեմ: Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչեւ արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին, Գյումրու Թատերական հրապարակից: Գյումրի-Երեւան ճանապարհի բոլոր քաղաքների եւ գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երեւան: Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում»,- ասվում է նախաձեռնողների հայտարարության մեջ:

 

Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը: