|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Կառավարության այսօրվա նիսոտւմ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժականի դիմումը չընդունվեց:
Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ հանդիպել է քաղաքապետի հետ, նրա ներկայացրած դրդապատճառները համադրվել են նրա հրապարակային ներկայացված դրդապատճառների հետ, եւ արաձանագրում են, որ դրանք չեն առնչվում պաշտոնական պարտականությունների եւ օրենքով վերապահված լիազորությունների իրականացման հետ:
«Դրանք անձնական են եւ էմոցիոնալ հարթության մեջ են»,-հայտարարեց Տերտերյանը: Նա նշեց, որ հաշվի առմելով, որ ընդամենը անցած տարվա մարտին է ընտրվել եւ քանի որ համայնքային աշխատանքները բնականոն հունով են ընթանում, առաջարկում են մերժել հրաժարականի դիմումը:
Վարչապետը հայտարարեց, որ կարծում է, որ սա է ճիշտ մոտեցումը, եւ հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով, այլ բուն պարտականությունների չկատարմամբ: