կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 15:41
Քաղաքական

Փաշինյանի ելույթի ժամանակ պահանջել են Արարատի քաղաքապետի հրաժարականը

Փաշինյանի ելույթի ժամանակ պահանջել են Արարատի քաղաքապետի հրաժարականը

Արարատ քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հայտարարեց, որ իրենք պահանջում են քաղաքապետի հրաժարականը՝ նշելով, որ առավել մանրամասն ներկայացնելու նյութ կա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս իրավիճակին մի քանի տեղ բախվել ենք: Առաջարկում ենք թեմաները չխախտել: Մարալիկում շատ մանրամասն խոսել եմ այդ մասին: Ձեր տված թղթերը կուսումնասիրենք»:

Նա հիշեցրեց, որ նման հարցերի լուծման ճանապարհն ինքը ցույց է տվել՝  հավաքել համայնքի բնակիչների 50 տոկոս գումարած մեկի ստորագրությունը և դիմել կառավարություն: «50 տոկոս գումարած մեկի  ստորագրությունը այլ իրավիճակ է, եթե դա չկա` բոլորովին այլ իրավիճակ»,- շեշտեց Փաշինյանը:

«Շտապ որոշում է պետք»,- արձագանքեց քաղաքապետի հրաժարականը պահանջողը, ինչին Փաշինյանը հակադարձեց՝ շտապել պետք չէ. «Եկեք չշտապենք, այս գործը հանգիստ է սիրում»: