|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Այսօր` փետրվարի 27-ին, Մոսկվայում` գրականագետների կենտրոնական տանը, նախատեսված է միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:
Ադրբեջանական Vesti.az-ը գրում է, որ ադրբեջանցիները պատրաստվում են խանգարել այդ միջոցառմանը: Ըստ կայքի` իրենց հետ կապ է հաստատել Մոսկվայում ադրբեջանական երիտասարդական մի կազմակերպության ներկայացուցիչ և հայտնել, որ պատրաստվում են երեկոյան գնալ Մոսկվայի գրականագետների կենտրոնական տուն և տեղում որոշել, թե ինչ անել:
Ի դեպ, նշվում է, որ միջոցառումն անցնելու է փակ դռների հետևում, և որ այնտեղ լինելու են միայն նախապես հրավիրվածներ: