Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական էջում «ավետիս» է հրապարակվել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզպետը վկայականներ է հանձնել ՏԻՄ ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժերի ավագանու ցուցակի առաջին համարներին:
Նշվում է, որ «…Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրված վկայականները Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Գուրգեն Մարտիրոսյանին, Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանին և Սևան խոշորացված համայնքում «Սարգիս Մուրադյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Սարգիս Մուրադյանին հանձնեց ավագանու անդամի վկայականներ»:
Նախ՝ վերոնշյալ պարբերություն-նախադասության կազմողը լավ կաներ, որ նախադասության վերջում հիշեր, թե սկզբից ինչպես է սկսել այն: Բայց դա՝ մի կողմ:
Այստեղ աբսուրդը և խայտառակությունն այն է, որ արդեն մանդատները հանձնում է ոչ թե ՏԸՀ-ն, այլ, ոչ ավելի, ոչ պակաս, մարզպետը: Պետական համակարգի առավել զանգվածային բռնաբարում, ինչպիսին տեղի է ունենում Նիկոլի օրոք, դժվար է հիշել:
Շեշտենք՝ կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները ապաքաղաքական մարմիններ են, և դրանց գործառույթները պատվիրակել քաղաքական որոշումներով նշանակված պաշտոնյաներին, այդ թվում՝ մարզպետերին, ուղղակի նշանակում է կազմաքանդել ընտրական համակարգը: Բնականաբար, սույն գործելաոճը վառ ապացույցն է այն բանի, որ Նիկոլի օրոք ընտրությունները երբեք չեն կարող լինել անկախ և արդար:
ՀՀ-ն այդ իմաստով կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մի պետություն, որտեղ ով ինչ ուզում՝ անում է, ղեկավար կոչեցյալի սիրտը ում ուզում՝ բռնում է, ում ուզում՝ հերոսացնում, ում ուզում՝ դավաճան կարգում, և այսպես շարունակ:
Վ. Սարգսյան