|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ ժողովուրդը նեղացած է իշխանություններից և գտել է մեկին, ում հետևից կարող է գնալ: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Սարգսյանի` արդյունքի հասնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա ճիշտ հաշվարկել, ճիշտ ուղի գտնել, որպեսզի չպատահի այն, ինչ եղավ նախորդ ընտրություններում ընդդիմադիր գործիչների հետ:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին, Դեմոկրատակյան կուսակցությունը դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի վերջնական արդյունքները: