Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀՇ այսօրվա արտահերթ համագումարին մասնակցում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողները նրան մի քանի հարց ուղղելու հնարավորություն ունեցան համագումարի ընդմիջման ժամանակ: «Ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի` այս օրերի նախաձեռնությանը» հարցին, Տեր-Պետրոսյանը նախ զարմացած արձագանքեց` ի՞նչ նախաձեռնություն, հետո հայտարարեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը դա չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել: Ժողովուրդը եկել և իր բողոքն է արտահայտում անօրինակության դեմ»:
Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է ինքը միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է, հասկանո՞ւմ եք: Ժողովուրդը եկել է հրապարակ և այս իշխանության դեմ է բողոքում, բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Ժողովուրդը գործ արե՞լ է, պահանջատե՞ր է կամ իրավատեր: Միայն այսքանը: Երբ որ գործ կանի, այն ժամանակ կգնահատենք և, եթե հարկ համարենք, կմիանանք»:
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու վերաբերյալ Yerkir.am-ի լրագրողի` մի քանի անգամ հնչեցրած հարցը, Տեր-Պետրոսյանն այդպես էլ անպատասխան թողեց: