|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթներ են ունենում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում ասաց. «Բոլորս համախոհներ ենք, մի գաղափարի տեր, և այդ գաղափարն է Հայաստան: Մենք ճանապարհ ունենք, որը տանելու է դեպի հաղթանակ, այլընտրանք չկա, ուստիև բոլորս գնալու ենք այն հաղթանակի ճանապարհով, որը սկսեցինք կերտել փետրվարի 18-ին»:
Ներկայացուցիչներից մեկն իր խոսքում նշեց, որ, ամեն ինչից անկախ, ՀՀ քաղաքացին ընդունել է իր որոշումը և պետք է առաջ շարժվել հաղթողին վայել խոհեմությամբ, նորոգված հավատով դեպի նոր որակի Հայաստանի Հանրապետություն ընթանալ:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Մարգարիտա Հակոբյանը հայտարարեց. «Քարոզարշավի ընթացքում մենք օր օրի հասկանում էինք, թե ինչպես է մարդկանց մոտ հավատ ձևավորում: Ոչ ոք իրավունք չունի իմ և իմ հայրենակիցների ապագան վաճառել»: