Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
- Ինչի՞ց ես բողոքում, Րաֆֆի':
- Ժողովրդի հաղթանակը կայացած սույնի փետրվարի...
- Որտե՞ղ է հաղթել ժողովուրդն, ա'յ տղա...
- Գյումրիում...
- Բա Գյումրիում հաղթել են, էկել ես նախագահական, որ ի՞նչ անես...
- Իրավատեր հանրապետության սահմանադրական...
- Բողոք ունե՞ս...
- .....................................
- Ինչ-որ տեղդ ցավո՞ւմ է:
- Վերջին շունչս է ցավում, պարո'ն նախագահ:
- Ի՞նչ վերջին շունչ, ա'յ տղա:
-Ես ասել եմ, որ մինչեւ վերջին շունչը... Էդ որ կանչեցիք, վերջին շնչով՝ օծված մեր հայրենակարոտ սարերի...
- Բա հիմա ի՞նչ անենք, ա'յ մարդ, պահանջդ ի՞նչ է...
- Պահանջս է` մինչեւ ժամը 5-ը հանդիպել Ձեզ հետ...
- Իսկ հիմա ի՞նչ ենք անում:
- Աշխարհահռչակ նախագահը...
- Աշխարհահռչակ չէ, ա'յ մարդ, ինքնահռչակ, եթե մեզանից մեկի մասին է խոսքը:
- Ասում եմ` մեր սիրո պայքարը...
- Հա, Րաֆֆի' ջան, «սիրո» ասեցիր, հիշեցի, էդ կնանիքին ինչի՞ ես հետեւիցդ քցած բերել նախագահական, դու տուն-տեղ չունե՞ս...
- Իշխանության հանձնումի հայրենահունչ տոգորումի ոչ հատվածապաշտ բավիղներով...
- «Իշխանության» ասեցիր, հիշեցի: Րաֆֆի' ջան, Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը չես ուզի՞...
- Պարո'ն նախագահ, էդ զրոյական պաշտոն է...
- Կարող եմ մի զրո ավելացնել...
- Մենք հպարտ ենք, մենք փոխքաղաքապետի պաշտոնով չենք որոշում զրոյի գինը...
- Բա ինչո՞վ ես որոշում...
- Երեք նախագահները՝ հույսի եւ ավերակների այս իրավունքակարոտ անդաստանում չեն կարող հեռու մնալ...
- Սպասիր, ա'յ մարդ, էդ 4 տարի առաջվա ելույթդ չի՞...
- Մի հատ էլ եմ կարդալու Ազատության խնդակուռ ասպետների վերջին հույսի դռների դեմ՝ բացված...
-Րաֆֆի' ջան, գնա տուն, վաղը կգաս, կխոսենք:
Կես ժամ հետո նախագահականը տարածում է սույն հաղորդագրությունը. «Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են ընտրություններին եւ հետընտրական շրջանին վերաբերող հարցեր»:
Սեյրան Հանոյան