|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները:
«2011-ի առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Խորհրդի անցած ամիսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում:
Անդրադառնալով հիմնական թեմային` Վ.Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերվող խնդիրները Խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, և կարևորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանի Հանրապետությունում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը Հանրային խորհրդի անդամները խոսել են նաև տարբեր բնագավառներում հասարակությանը հուզող այլ խնդիրների մասին: