կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 09:31
Առանց Կատեգորիա

Քաղաքական գործարք. Արթուր Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

Քաղաքական գործարք. Արթուր Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։

Նաեւ խոստացել են առաջիկայում ըմբշամարտիկի անունով մարզադպրոց բացել։ Համաձայնե՞լ է արդյոք մարզիկը առաջարկին, հայտնի չէ, երեկ նրա հետ կապ հաստատել էլ չհաջողվեց։ Բայց այս առաջարկը քաղաքական գործարք է հիշեցնում։

Գաղտնիք չէ, որ շատ մարզիկներ, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանը, եղել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության ներքո, այժմ փորձում են նրանց պոկել Ծառուկյանից։ Նկատենք, որ Ալեքսանյանի հայրը լրատվամիջոցներին ասել էր, որ ՀԱՕԿ-ից զանգել կանչել են, որ ի պաշտպանություն Ծառուկյանի ակցիաներին մասնակցի, բայց որդին չի գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում