|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օտարերկրյա քաղաքացիների` ԼՂՀ բուհեր ընդունվելու կարգը։
Ինչպես նիստի ժամանակ նշեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, սփյուռքահայ ուսանողները կարող են նաեւ անվճար սովորելու իրավունք ստանալ: Արտասահմանցի ուսանողների ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով:
Վլադիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հայերենով ուսուցում ստանալ ցանկացողների համար կկազմակերպվեն հայերենի վեցամսյա դասընթացներ։ «Այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախի պետական համալսարան կընդունվեն նախապատրաստական բաժնում սովորող 7 հնդիկներ»,- տեղեկացրեց նախարարը։