Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի անդամ երկրների նախարարներին, այդ թվում` նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ասել է, որ դեմ է Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերաբացմանը, քանի որ այն սպառնում է Վրաստանին եւ կնպաստի Կովկասում Ռուսաստանի էքսպանսիային:
Civil.ge լրատվական կայքի համաձայն` Սահակաշվիլին հիշեցրել է 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված է 30-ամյա ժամկետով կոնցեսիոն պայմանագրի մասին եւ շեշտել, որ հայկական երկաթուղին վերահսկում է Ռուսաստանը: Նախագահի խոսքով` այս պայմանագրից հետո Մոսկվան «ապօրինաբար խլել է օկուպացված Աբխազիայում գտնվող երկաթուղին», սակայն այդ ժամանակ խոսք չի բացվել Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
«Այն, որ այս 2 երկաթուղիները միմյանց կապված չէին, բայց Ռուսաստանն իր վերահսկողության տակ առավ, կարելի է բացատրել միայն մեկ հանգամանքով. նրանք հաշվարկներ էին արել Վրաստանի ընտրությունների առնչությամբ, ընտրություններում արդեն ունեին իրենց ֆավորիտը, ով Ռուսաստանի առջեւ հստակ պարտավորություններ ուներ: Ես չեմ կարծում, որ սա Կովկասի որեւէ երկրի շահերից է բխում: Միայն մեկ երկրի կարճաժամկետ, ագրեսիվ շահերից»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ հունվարին Երեւան ժամանած վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերաբացման համար, բայցեւ հիշեցրել էր Ռուսաստանի եւ Աբխազիայի հետ ոչ այնքան լավ հարաբերությունների մասին: