Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅդ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երկրում քաղաքական գործընթացներ չի տեսնում, միայն` ընտրություններ կոչվող միջոցառում: «Եվ եթե այդ միջոցառումը քաղաքական գործընթացի վերածել հնարավոր չէ, մասնակցությունն անիմաստ է: ՀՅԴ-ն խոստովանել է, որ ներկա պահին չի կարող դա անել»,- նշեց նա:
Դաշնակցական քաղաքական գործիչն անհանգստություն հայտնեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջութայն կապակցությամբ, որն արդեն 20 օր է` հացադուլ է անում, նաեւ նշեց, որ վերջինիս գործողությունները ուղղված են անարդարությունն ի ցույց դնելուն. Անդրիաս Ղուկասյանն ընտրել է հացադուլի տարբերակը, իսկ ՀՅԴ-ն իր չմասնակցելով է այդ նպատակը հետապնդում:
Մեկնաբանելով հարցը` ՀՅԴ-ի` ընտրություններին չմասնակցելը ապտակ է իշխանությա՞նը, թե՞ ժողովրդին Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժողովրդին ապտակ հասցնել անհնար է, հնարավոր է միայն բացատրել ժողովրդին, որ, իր ձայնը վաճառելով, նա ավելի վատ է ապրելու: «Բայց մարդիկ չեն ցանկանում կիրառել իրենց ձայնի ուժը, իսկ մենք չենք կարող նրանց ստիպել: Ես չեմ ցանկանում, որ դուք մտացեք, թե ՀՅԴ-ն դադարեցրել է պայքարը: Պարզապես մենք համարում ենք, որ այդ փուլում դա անիմաստ է: Մենք ցանկանում ենք, որ ժողովուրդն ու իշխանությունները դեմ առ դեմ մնան եւ լավ միմյանց ծանոթանան»,- ընդգծեց նա` հավելելով, որ ինչրպես իշխանությունը, այնպես էլ Հաայաստանի հասարակությունը հիվանդ են:
Քվեարկությանը չմասնակցելու կոչերը Վահան Հովհաննիսյանը սխալ է համարում, ինքն անձամբ գնալու է ընտրելու եւ քվեարկելու է բոլոր թեկնածուների օգտին, բացի իշխանության թեկնածուից: Այդպիսով` քվաթերթիկն անվավեր է դարձնելու:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածու ունենալու հնարավորությանը` նա նշեց, որ դա կփոխեր իրադրությունը, սակայն ՀՅԴ-ն թերահավատ է այդ հարցում: «Երբ ամեն թեկնածու, խոսելով այդ մասին, նկատի ունի միավորում հենց իր շուրջ, ամեն ինչ անդունդն է գլորվում: Ես դեռեւս չեմ տեսել մի թեկնածուի, ով պատրաստակամություն հայտնի հանել իր թեկնածությունը հօգուտ մեկ ուրիշի»,- նշեց Հովհաննիսյանը:
Միաժամանակ, նա կարծում է, որ ընտրություններից հետո տեղաբաշխումներ կլինեն, կձեւավորվեն նոր կոալիցիաներ եւ քաղաքական միություններ: