|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ասլան Ուսոյանի սպանությունը կազմակերպվել է մեկ այլ քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի սպանության համար վրեժխնդիր լինելու համար. գրում է Известия-ն:
Հանցագործությունը կատարվել էր 4 տարի առաջ եւ նպաստել քրեական աշխարհի պառակտմանը: Յապոնչիկի հուղարկավորության ժամանակ «օրենքով գող» Ալեքսեյ Սուվորովը` Պետրիկը, երդվել էր վրեժ լուծել նրա մահվան համար, ընդ որում` ամենաստորացուցիչ ձեւով` կրակելով փորին: Որոշ ժամանակ անց մահափորձ արվեց Դեդ Հասանի դեմ, սակայն նրան փրկեց ավելորդ քաշը. գնդակը որովայնի յուղային շերտով էր անցել:
Известия-ի աղբյուրները նշում են, որ սլավոնական քրեական հեղինակությունները, մասնավորապես` Սուվորովը, ներկա չէին Դեդ Հասանի հուղարկավորությանը: Ուսոյանին հրաժեշտ տալու էին եկել Կովկասի հետ կապված քրեական հեղինակությունները, իսկ 1990-ականներին Սուվորովը տարաձայնություններ է ունեցել վերջիններիս հետ: Ոստիկանության տվյալներով` վերջին շրջանում Դեդ Հասանի եւ Պետրիկի հարաբերությունները շատ լարված էին:
Իհարկե, թերթը նշում է, որ պատվիրատուների առումով այլ վարկած էլ կա` վրացական կլանը: