Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբաններին Բուրսայի դատախազը թույլ չի տվել այցելել իրենց պաշտպանյալին. ըստ Regnum գործակալության` տեղեկատվությունն այսօր տարածել է քրդական Firat գործակալությունը:
Փաստաբանները խնդրագիր են ներկայացրել իշխանություններին` համապատասխան կարգի համաձայն` ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի: Սակայն փետրվարի 5-ին թուրքական իշխանությունները հայտնել են, թե նավակը, որը գնում է Իմրալը կղզի, իբր շարքից դուրս է եկել, հետեւաբար` տրանսպորտային կապ բանտի հետ չկա:
«Նավակի սարքին չլինելը կամ վատ եղանակը սովորական «արդարացում» են դարձել իշխանությունների համար»,- ասել են փաստաբանները գործակալությանը: Նրանց թույլ չեն տալիս Օջալանին տեսակցել 2011-ի հուլիսի 27-ից:
Ի դեպ, Եվրահանձնաժողովի պատվիրակությունը բանտում կտտանքների մասին ահազանգով հունվարի 17-ին այցելել էր Իմրալը, սակայն որեւէ եզրակացություն, զեկույց մինչ օրս չի հրապարակվել: