Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որեւէ կոնկրետ անձնավորություն Սերժ Սարգսյանի համար քաղաքական գործչի օրինակ չէ, սակայն ունի պատկերացում, թե ինչպես պետք է քաղաքական գործիչը ծառայի իր ժողովրդին. «Օգոնյոկ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ծառայել ժողովրդին նշանակում է մշտապես պատրաստ լինել աշխատանքի, մշտապես համբերել, եթե հարկ է` նաեւ կյանքը զոհել: Հասկանում եք` նախագահը պետք է պատրաստ լինի ցանկացած քայլի: Ինձ համար օրինակը մարդը չէ, այլ այդ հատկանիշները»,- նշել է նա:
Ըստ Սերժ Սարգսյանի` 5 տարի առաջ, երբ առաջին անգամ էր ընտրվում ՀՀ նախագահի պաշտոնում, այնքան հիմնախնդիրներ կային, որ կբավականացնեին մի քանի նախագահների` քաղաքական անկայուն վիճակ, ֆինանսատնտեսական ճգնաժամ, սակայն, ըստ նրա, «դրանից մենք դուրս եկանք ավելի ամրապնդված, եւ այսօր վստահորեն առաջ ենք գնում»:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրադրությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, ի՞նչ նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ չի մասնակցելու ընտրապայքարին, քանի որ Հայաստանում մանրածախ քաղաքական առեւտուր է գնում եւ մրցակցությունը, կարծես, տիկնիկային լինի, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ չի ցանկանում մեկնաբանել այս օրերին հնչած տարբեր քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են` «սեփական շահերից» ելնելով:
«Ինչ վերաբերում է իրադրությանը, այն ճիշտ այնպիսին է, ինչպիսին կարող է լինել քաղաքակիրթ երկրներում ընտրություններից առաջ: Մարդիկ ուշադիր հետեւում են պայքարին, որին մասնակցում են արժանի քաղաքական գործիչներ: Նրանցից ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում: Հակառակորդ` այո, բայց` ոչ թշնամի»,- նշել է նա` հավելելով, որ բոլոր թեկնածուների համար ստեղծվել են հավասար պայմաններ արդյունավետ քարոզարշավ անցկացնելու համար: