Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի դպրոցը նոր շենքի կարիք ունի: Ներկայիս մեկհարկանի շենքում հազիվ է տեղավորում 14 դասարան. տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի հավաստմամբ` ստիպված են եղել շենքի փոքրիկ սենյակները եւ լաբորատորիաները դասասենյակներ դարձնել:
Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր մակարդակի իշխանավորների հետ քննարկվել է հերոսական անցյալ ունեցող գյուղի դպրոցի շենքի հարցը, սակայն մինչ օրս, ինչպես վստահեցնում է տնօրենը, այդ քննարկումներն այդպես էլ գործի չեն վերածվել:
Մանրամասները` այստեղ: