Ստեփանակերտի երկրագիտական թանգարանը գտնվում է վթարային վիճակում, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2011թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խոստովանեց կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` ի պատասխան պատգամավոր Վարդգես Բաղրյանի` թանգարանների վերականգնման հետ կապված հարցի:
Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի թանգարանի շենքի ամրակայման հետ կապված աշխատանքներ կատարվելու են գալիք տարի, սակայն թանգարանը նոր շենքի կարիք ունի, որի կառուցման համար շուրջ 600 մլն դրամի ներդրումներ են պահանջվում:
Հարցի լուծման այլ տարբերակ էլ կա, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում. վարչության պետը նշեց, որ թանգարանի համար հարմար կլինի նաեւ մայրաքաղաքի նախկին կենտրոնական բանկի կամ երաժշտական դպրոցի շենքերից մեկը, ինչի ուղղությամբ էլ ընթանում են բանակցությունները: