Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում այս տարի արձանագրվել է սնկից թունավորման 12 դեպք` 21 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մահվան ելք չի արձանագրվել:
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 9 դեպք՝ 11 տուժածով, որից 3-ը մինչև 14 տարեկան երեխաներ: Մահվան ելք չի արձանագրվել:
Թունավորման դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, որոնց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
• չհավաքել ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում աճած սնկերը, քանի որ թունավոր նյութերը կուտակվում են սնկում, որը օգտագործման համար դառնում է ոչ պիտանի
• սննդում չօգտագործել հում սունկ
• սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
• չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
• հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
• ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Առողջապահության նախարարություն