|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին. հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Սեյրան Օհանյանը զինծառայող-մարզիկներին պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
Ի դեպ, տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը ևս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր