|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այս համագումարը շատ կարևոր և ոգևորիչ ժողով էր մեր կառույցներում և ընդհանրապես հայ երիտասարդության համար։ Սփյուռքի համար Արցախը և մեր հայրենական հողերի վերականգնման հարցերը միշտ եղել են և պետք է մնան առաջնահերթություն։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքների և արդյունքների ամփոփման մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Ամերիկայի արևմտյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Ալեքս Մանուկյանը։
«Միշտ Սփյուռքը պետք է վառ պահի արժանապատիվ ազգային օրակարգները մեր շրջանների մեջ և ինձ համար շատ տպավորիչ էր տեսնել, որ մեր Սփյուռքի երիտասարդ ղեկավարները նույն օրակարգով էին շարժվում և հայրենիքի երիտասարդները նույնպես։ ՀՅԴ-ն Գարեգին Նժդեհի շնչով պետք է շարունակի իր պայքարը և հաղթահարի այս շատ դժվարին օրրեը, որի միջով անցնում է հայ ազգն ու հայրենիքը։ Ինչպես ասեցի Սփյուռքը միշտ Արցախի և ազգային արժանապատիվ օրակարգերի թիկունքում կկանգի։ Մենք մինչև այսօր կշարունակենք և պետք է շարունակենք այս պայքարը հանուն Արցախի, հանուն Սյունիքի և հանուն ամբողջական Հայաստանի և ոչ մի բան չպետք է մեզ շեղի այս օրակարգից»,- ասաց նա։