Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Սպիտակ տունն արձագանքել է, նշել է Տարասովը։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը հայտարարել է ԱՄՆ-ի այն հույսերի մասին, որ «իրանական ռեժիմն իր ժողովրդին եւ շահերը վեր կդնի ահաբեկչությունից»:
«Սակայն Թրամփն Իրանի նկատմամբ շարունակում է օգտագործել «առավելագույն ճնշման» նախկին մարտավարությունը, որը նա կիրառել է իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, որպեսզի Իրանը մեկուսացնի համաշխարհային տնտեսությունից եւ զրոյի հասցնի նավթի արտահանումը։ Հիշեցնենք՝ հենց Թրամփն է դուրս եկել Իրանի եւ խոշոր տերությունների միջեւ կնքված համձայնագրից, որը խիստ սահմանափակումներ էր մտցնում Թեհրանի միջուկային գործունեության վրա», - նշել է քաղաքագետը։
Իր հերթին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Վաշինգտոնի հետ երկխոսությունը «կարող է լինել լավագույն տարբերակը», սակայն ընդգծել Իրանի հավատարմությունը գերագույն առաջնորդի հրահանգներին՝ ճնշման տակ Վաշինգտոնի հետ ցանկացած երկխոսությունից հրաժարվելու մասին:
«Ի դեպ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Թերեւս առաջին անգամ հայտարարվեց Իրանի ղեկավարության տարաձայնությունների մասին։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: Շատ բան մնում է կադրից դուրս»։ Այսպես, New York Times թերթը, վկայակոչելով անանուն իրանցի պաշտոնյաներին, հայտնել է՝ կողմերն, այնուամենայնիվ, մտադիր են «քննարկել միմյանց միջեւ լարվածության նվազեցման մեթոդները»։ Ռուսաստանը հայտարարել է միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով», եւ այդ թեման քննարկվել է Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններում:
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն արդեն ունի նման փորձ, քանի որ 2015 թ-ի համաձայնագրի շուրջ աշխտանքներն ընթանում էին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, իսկ մնացած մասնակիցները աջակցում էին նրանց, անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի գլխավոր ընդդիմախոսները պայմանավորվեն: «Իհարկե, դա համատեղ փորձ էր եվրոպական երեք երկրների եւ Չինաստանի հետ միասին, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը լիովին պատրաստ է եւս մեկ միջնորդության ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ։ Սակայն ԱՄՆ-ի հետ բանակցություններն ամեն դեպքում հնարավոր են միայն ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության դեպքում, որպեսզի Իրանին մանեւրելու հնարավորություն ստեղծվի: Ամեն ինչ կարող է լինել: Այնպես որ, երկու երկրների հարաբերություններում դեռ ամեն ինչ կորած չէ», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի