կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 14:11
Հասարակություն

Մեր պահանջն է, որ Արցախը դառնա բանակցային կողմ. Աղվան Վարդանյան

Մեր պահանջն է, որ Արցախը դառնա բանակցային կողմ. Աղվան Վարդանյան

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայկական դիրքորոշումը  շատ հստակ ընդունվում է միջազգային հանրության կողմից. լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Վերջերս ստորագրված` ՀՀ-ԵՄ համապարփակ և գործընկերային համաձայնագրի մեջ էլ նշված է, որ Արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, և որ հարցի կարգավորումը պետք է լինի միջազգային երեք սկզբունքներով` ուժի չկիրառում, տարածքային ամբողաջականություն և ժողովուրդների ինքնորոշում»,- ասաց նա:

Անդրադառնալով այս տարի երկու երկրների նախագահների հանդիպումներին` պատգամավորը նշեց, որ հանդիպումներն ինչ-որ առումով դրական են: «Միշտ հանդիպումները լավ են: Մենք միշտ նշել ենք, որ պատրաստ ենք միակողմանիորեն վերահսկման մեխանիզմները, սարքերը տեղադրել:  Եվ բացի այդ` մենք միշտ շեշտել ենք, որ պետք է կատարել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, նա ասաց. «Դա մեր պահանջն է, բայց քանի որ այսօր չկա ռեալ բանակցություն, այս մասին խոսելը դեռ վաղ է, երբ կլինեն ռեալ բանակցություններ, այդ ժամանակ էլ այս հարցը կլուծվի»: