կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-27 10:57
Աշխարհ

Զելենսկին բանակցում է «Օսկարի» կազմակերպիչների հետ՝ արարողության ժամանակ իր ելույթի շուրջ. New York Post

Զելենսկին բանակցում է «Օսկարի» կազմակերպիչների հետ՝ արարողության ժամանակ իր ելույթի շուրջ. New York Post

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ է վարում Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հետ, որպեսզի «Օսկար» մրցանակաբաշխության կիրակնօրյա հեռարձակման ժամանակ տեսաուղերձով հանդես գա, գրում է New York Post-ը։

Աղբյուրների խոսքով՝ ակադեմիայի պաշտոնյաները դեռեւս քննարկում են, թե արդյոք իսկապես Զելենսկին հանդես կգա շոուում: Պարզ չէ նաեւ՝ նա ուղիղ եթերում հանդես կգա, թե տեսագրություն կմիացնեն: Աղբյուրներն ասել են, որ բանավեճն այն հարցի շուրջ է, թե արդյոք «Օսկարը» պետք է ապաքաղաքական մնա։

Ակադեմիան հրաժարվել է մեկնաբանել այս հարցը:

ABC հեռուստաալիքը, որը հեռարձակում է շոուն, ըստ լուրերի, կողմ է, որ նախկին դերասան Զելենսկին հայտարարություն անի: ABC-ն նույնպես չի պատասխանել մեկնաբանելու խնդրանքին:

Միեւնույն ժամանակ կարծիք կա, որ ուկրաինացի դերասանուհի Միլա Կունիսը, որն իր ամուսնու՝ Էշթոն Քեթչերի հետ 35 մլն դոլար է հավաքել Ուկրաինայից փախստականների համար, հայտարարությամբ հանդես կգա մրցանակաբաշխության ժամանակ:

Զելենսկին բազմիցս իր երախտագիտությունն է հայտնել Քեթչերի եւ Կունիսի ջանքերի համար։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Twitter-ում լուսանկար էր տեղադրել հոլիվուդյան զույգի հետ Zoom-ով իր հանդիպումից։