Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ շարունակում է հացադուլը: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրով միանալու է Անդրիասին, եւ որ հացադուլն օգտակար բան է: Մեկ օրով` փետրվարի 7-ին հացադուլ կանի նաեւ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որից հետո էլ կհանի իր թեկնածությունը: Ստացվում է` նախագահի 8 թեկնածուներից 3-ը հացադուլ են անում, մեկն էլ նախկինում է դրա փորձն ունեցել:
Այս երեւույթին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վատ է վերաբերվում:
«Չեմ կարողանում դրա արդյունավետությունը որոնել եւ գտնել: Բայց ասեմ, որ հեչ պարտադիր չէ, որ մարդն անպայման պետք է նախագահի թեկնածու լինի` նոր հացադուլի նստի: Հացադուլ անընդհատ էլ կարելի է որեւէ խնդրի շուրջ նստել, բայց այս պահին ինձ համար անհասկանալի է, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի հացադուլը»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Սահակյանը:
Այն, որ հացադուլի են պատրաստվում նաեւ Պարույր Հայրիկյանն ու Արամ Հարությունյանը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, «համագործակցություն է հացադուլավորի հետ»:
Գալուստ Սահակյանը վստահ է, որ, հացադուլի նստելով, ընտրազանգված չես ավելացնի: «Ընտրապայքարի ժամանակ թեկնածուն պետք է իր գաղափարները, մոտեցումները հաղորդի հասարակությանը, իսկ հացադուլի ակցիաները հասարակության համար էլ ընդունելի չեն, օրինակ` երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հացադուլ անում, բավականին սատարողներ կային, բայց թե հիմա հացադուլն ինչի համար է` ոչ միայն ինձ համար մեկնելի չէ, այլ նաեւ` հասարակության», - հայտարարեց Սահակյանը: