Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածը, որով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`
1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ բուժհաստատության ղեկավարը մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ, իսկ հանձնաժողովն իր հերթին կազմակերպում է քվեարկությունը հիվանդանոցում՝ շրջիկ արկղի միջոցով:
2. Եթե ՀՀ քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:
3. Եթե ընտրողը հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 13-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: