Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երգիչ Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Գոռ Սուջյանը, որպես մասնագետ, հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»,- գրել է նա։
Սուջյանի սույն հրապարակմանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարությունն ու հաղորդագրություն տարածել՝ կից ներկայացնելով Գոռ Սուջյանի ստորագրությունը՝ միջոցառման նախագծի գնահատման թերթիկի վրա։
Նախարարության կողմից տարածված հաղորդագրությում, մասնավորապես, նշվում է.
«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է. թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա է հայտնել» «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը՝ իր հավանություն տալու վերաբերյալ: Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը:
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչ գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. Նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»: